Արարատ Միրզոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից․ Factor.am

ԱԺ գործող նախագահ, ՔՊԿ վարչության անդամ Արարատ Միրզոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը: Հիշեցնենք՝ ՔՊ-ն մտադիր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը, առայժմ հայտնի չէ:

Մանդատից հրաժարվել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: