Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1976 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.10C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։