ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին 

ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արված գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

«Տեղեկացա, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվեց իմ անունը որպես Երևանի գալիք ընտրություններին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի: Բանտախցում չունեի հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ, ուզում եմ արձագանքել, լրացնելով կուսակիցներիս կարծիքները: Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին:

Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազաների հետ»,- , մասնավորապես, գրել է Աշոտյանը։