Տոն. Մայիսի 1-ին կկայանա Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը

Տոն. Մայիսի 1-ին կկայանա Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը
Տոն. Մայիսի 1-ին կկայանա Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը

«Մոտենում է Երեւանի կենդանաբանական այգու թերեւս ամենագունագեղ օրերից մեկը՝ մայիսի 1-ը, օր, երբ պաշտոնապես հայտարարվում է այգու տարեշրջանի բացումը եւ մեծ շուքով նշվում տոնը»,-տեղեկացնում է Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, այս տարի եւս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ «լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով»:
«Տոնական ժամանակացույցի համաձայն, մայիսի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգին իր դռները կբացի առավոտյան ժամը 9-ին եւ կաշխատի մինչ երեկոյան 19:00-ը:
Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները՝ Միկի Մաուսը, Սփունգ Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկսվեն ժամը 11-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը,-նշված է հաղորդագրության մեջ:

Նոր ցուցանակների շնորհիվ, այգու այցելուները հնարավորություն կունենան ամբողջական պատկերացում կազմելու կենդանիների տեսակների եւ ծագման մասին, իսկ «Կենդանիների կերակրում» ծրագիրը հետաքրքրասերներին թույլ կտա ներկա գտնվել այգու կենդանիների կերակրմանը:

Բազմաթիվ միջոցառումների կողքին, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ կհանձնեն «Երկրի օրվա» շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» առաջին՝ այգում բնադրող թռչունների բների պատրաստման մրցույթի մասնակիցներին:

Մայիսի 1-ին նախատեսվում է բացօթյա ցուցադրության շնորհիվ այցելուներին ներկայացնել սողունների, ծովախոզուկների եւ ճագարների: Նրանց կենսակերպի, տեսակների եւ այլ հարցերն իրենց պատասխանները կգտնեն տեղում՝մասնագետների օգնությամբ:

Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հինադրամի տաղավարում, օրինակ, կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, իսկ հաղթողներին կշնորհվեն մրցանակներ:

Առանձին տաղավարով ներկայացված Երևանի կենդանաբանական այգին իր` «Կենդանիների խնամակալություն» և «Կենդանաբանական այգու դպրոց» ծրագրերով այցելուններին համապարփակ տեղեկություններ կտրամադրի հետաքրքիր նախաձեռնությունների մասին»:

Տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի:

© Medialab.am