Վարչական դատարանը վերադարձրել է «Լիդիան Արմենիա»-ի դիմումը

Վարչական դատարանն ուսումնասիրելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացված հայցադիմումը (ՎԴ/9290/05/19 գործ), ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին համապատասխան ջրօգտագործման թույլտվությունը տրամադրելուն պարտավորեցնելու և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 25.10.2019թ. թիվ 353-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերադարձրել է հայցադիմումը` փաստելով, որ շրջակա միջավայրի նախարարությունը պահպանել է հայտը մերժելու՝ օրենքով սահմանված ժամկետը:

«Այս տեղեկատվությունը տեղադրում եմ բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք վերոհիշյալ ընկերության կողմից տրամադրված նյութերը հոդված դարձնելիս մոռանում են, որ լրագրողի պարտականությունն է ապահովել նյութի բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։

Մի զլացեք, կապ հաստատեք մեզ հետ, մենք էլ ամեն բան կանենք, որ ձեզ հուզող հարցերն առավելագույնս արագ ստանան սպառիչ պատասխաններ»,- տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը։