Հող ծախելու հարցն ընդհանրապես քննարկման առարկա չէ. Զոհրաբ Մնացականյան. տեսանյութ

Հող ծախելու հարցն ընդհանրապես քննարկման առարկա չէ. Զոհրաբ Մնացականյան. տեսանյութ
Հող ծախելու հարցն ընդհանրապես քննարկման առարկա չէ. Զոհրաբ Մնացականյան. տեսանյութ

Յուրաքանչյուր բանակցութունից առաջ և հետո Հայաստանը սերտորեն աշխատում է Արցախի ղեկավարության հետ։ Ինչպես հայտնում է Factor.am-ը, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Արցախին տեղեկություններ տրամադրելու հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք հստակ ձևաչափ ունենք միասին աշխատելու, որն արտահայտում է նաև այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից և վերաբերում է Արցախի մասնակցությանն ու որոշիչ ձայնին այս գործընթացում»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին թեև բարդ, բայց սկզբունքային հարց է։ Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ եղե՞լ են դրվագներ, որոնցից Արցախը տեղյակ չի եղել, Մնացականյանը նշեց՝ Արցախն ունի իր դիրքորոշումներն ու մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Բակո Սահակյանի և Մասիս Մայիլյանի կողմից։ Նախօրեին, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ Արցախի իշխանություններին ինքն է փոխանցել փաստաթղթեր այն մասին, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում։ Հայաստանի վարչապետի այս հայտարությանը հետևեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի արձագանքը տեղական լրատվամիջոցներից մեկին, որտեղ Արցախի նախագահը, ըստ էության, հերքեց Փաշինյանի հայտարարությունը, թե նախկին իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Ինչ վերաբերում է «հողերը ծախելու» մասին վերջին շրջանում անընդհատ քննարկվող հարցին, նախարարը շեշտեց՝ «հողեր ծախելու» հարցն ընդհանրապես քննարկելու հարց չի։

Մանրամասները՝ տեսանյութում։