Դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին՝ կանոնների խստիվ պահպանմամբ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին դպրոցականներն ու ուսանողները կկարողանան գնալ դասի։ Նա կոչ է արել անել ամեն ինչ՝ պահպանելու հակահամաճարակային կանոնները, ինչպես նաև կատարել բժիշկների պահանջները։

Միաժամանակ, Պուտինը նկատել է, որ բժշկական դիմակ կրելը կարող է ծանր լինել, հատկապես, երբ խոսքը երկար ժամանակամիջոցի մասին է։

«Հաճախ դիմակ կրելը ծանր է։ Մանկավարժների համար հեշտ չէ։ Ահա, եթե մենք միասին նստած այստեղ դիմակ կրեինք, մեզ համար, իհարկե, դժվար կլիներ։ Պետք է բոլոր խնդիրները նկատի ունենալ, բայց բոլոր այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է, պետք է պահանջել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին», – «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Պուտինը։