Անտառային հողերի ապօրինի դուրսբերում է հայտնաբերվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի, Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։

215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։