Դեկտեմբերի 31-ին Երևանի և Ստեփանակերտի երկինքում օդապարիկներ բաց կթողնվեն

Ստեփանակերտի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ին հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ Արցախյան պատերազմում ընկած մեր նահատակների հիշատակը խնկարկելու և օդապարիկներով երկինքը լուսավորելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Նույնը կազմակերպվելու է նաև Երևանում, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

Օդապարիկներն անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին, իսկ ժամը 22:00-ին դրանք երկինք կբարձրանան։

Նշենք, որ Հայաստանում և Արցախի Հանրապետությունում Ամանորի առիթով տոնական միջոցառումներ չեն կազմակերպվելու։

Օդապարիկները անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել) օդապարիկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):