Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Factor.am – Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացավ ՀԱԿ-ի այսօրվա համագումարին։ Ներկաները նրան դիմավորեցին հոտընկայս ծափողջուններով ու «Լևո՛ն» վանկարկումներով։

Նախագահը մի քանի անգամ իր կողմակիցներին խնդրեց նստել, որից հետո հանդես եկավ ելույթի խսքով։ Նա ասաց, որ կարճ է խոսելու քանի որ դեռ լիովին ապաքինված չէ և որպես ելույթի ձևաչափ ընտրել է ինքնահարցազրույցը։

-Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը,- ինքն իրեն հարց հղեց Տեր-Պետրոսյանը, ապա պատախանեց՝

-Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։

Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարել է Փաշինյանի Արցախը ՀՀ-ն է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։

23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության, կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։