Դատախազությունը դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն

 Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։ «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն: