Gallup-ի հարցումներով ՀՀԿ-ն առաջատարն է

Gallup-ի հարցումներով ՀՀԿ-ն առաջատարն է
Gallup-ի հարցումներով ՀՀԿ-ն առաջատարն է

Gallup International Association-ի` Երևանում և Հայաստանի մարզերում ապրիլի 17-23-ը անցկացրած հարցումներ համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կողմնորոշված ընտրազանգվածի ձայների բաշխվածությամբ առաջատարն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (39.2 տոկոս):

Այնուհետեվ գալիս է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 29.9%, Հայ Ազգային կոնգրեսը 12.2%, «Ժառանգություն» 6.3%, «Օրինաց Երկիր» 6%, Հայ հեղափոխական դաշնակցությունը 5.3%, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 1.1.% և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը 0.1%: Ըստ այս հարցումների՝ «Միավորված հայեր» կուսակցությունը չի ստացել որևէ ձայն:

Այնուամենայնիվ, ընտրողների մի զգալի հատված՝ շուրջ 30%–ը շարունակում է մնալ չկողմնորոշված, չի մասնակցելու ընտրություններին կամ դեմ է բոլորին։ Ըստ հարցումների՝ հարցին հրաժարվել է պատասխանել 11.8%-ը, դժվարացել է պատասխանել՝ 8.4%-ը: Ընտրություններին չի մասնակցի հարցվածների 5.9%-ը, իսկ դեմ է բոլորին 3.9%-ը:

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է 1080 հոգու միջև: Հարցվողների տարիքը 18 և բարձր է ընտրվել:

Հիշեցնենք, որ 10 օր առաջ հրապարակված արդյունքների համաձայն կողմնորոշված ընտրողների շրջանում առաջատար «6-յակի» արդյունքները բաշխվել էին հետևյալ կերպ. ՀՀԿ՝ 34%, ԲՀԿ՝ 28%, ՀԱԿ՝ 9%, ՕԵԿ՝ 6%, ՀՅԴ՝ 5% և «Ժառանգություն»՝ 3%:

Բացի ՕԵԿ-ից բոլոր քաղաքական ուժերը գրանցել են աճ: Արդյունքում փոխվել է նաեվ երկու հիմնական առաջատարի ուժերի՝ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի հարաբերակցությունն ի օգուտ իշխող ՀՀԿ–ի և երկու ուժերի միջև տարբերությունը նախկին 6%–ի փոխարեն այժմ 9.3%–է։

© Medialab.am