Վերջնականացնել խաղաղության պայմանագիրը և ազատ արձակել գերիներին. Մայք Ուոլց

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, նշելով, որ այս շաբաթ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մենք ողջունում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել դեպի առաջ՝ պայմանավորվելով խաղաղության համաձայնագրի շուրջ։ Պետք է վերջնականապես ամրագրենք այս համաձայնագիրը, ազատ արձակենք գերիներին և համատեղ աշխատենք՝ տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելու համար», – գրել է Ուոլցը։

Նա նաև ընդգծել է, որ «Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն ու բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա իրականություն չդառնա»։