Ռուսաստանից Իտալիա է մեկնել մոտ 100 ռազմաբժիշկ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար

Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության կայքից:

Ռուսական առաքելությունը բաղկացած է 8 շարժական թիմից և մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից: