Երկիր մոլորակին պոտենցիալ վտանգավոր աստղակերպ է մոտենում

2016 AJ193 աստղակերպը, որը դասվում է պոտենցիալ վտանգավորների շարքին, օգոստոսի 21-ին Երկրին կմոտենա նվազագույն հեռավորության վրա՝ շուրջ 3,4 մլն կիլոմետր:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:

Ամերիկյան տվյալներով ՝ այն Երկրին ամենամոտն է լինելու Հայաստանի ժամանակով 19։10-ին։ Աստղակերպի արագությունը վայրկյանում 26 կմ է, չափերը՝ 400-1300 մետր։

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունում, մոլորակի համար այդ աստղակերպը սպառնալիք չի ներկայացնում, թեև պոտենցիալ վտանգավոր է։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: