27 շնչառական սարք Վրաստանից Հայաստան է հասել․ Aliq.ge

Aliq.ge-ն գրում է․ 2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին:

Լուրը տարածելու հաջորդ օրը,  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել:

Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին  հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում