Արցախի իշխանությունների ուշադրության ներքո է ռազմագերիների փոխանակման խնդիրը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին:

«Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը:

Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը: