Շիրակի մարզում այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօրվա գրանցված երկրաշարժին․

«Առավոտյան ժամը 07:36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը՝ Ֆեյսբուքում գրել է  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։

Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»: