Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը․ Զարուհի Բաթոյան
Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը․ Զարուհի Բաթոյան

«Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը, որովհետև ամենափոքր հնարավորությունները օգտագործելով միայն կարող ենք հասնել մեծ ձեռքբերումների։ Մենք շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման, նոր  հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծման գործում: Եվս մեկ անգամ վստահեցնում եմ, որ աշխատանքային պայմանների ստեղծումը, պրոֆեսիոնալ աշխատակիցների ներգրավումը, նրանց համար աշխատանքի տեղավորման հնարավորություններ ստեղծելը ներդրում է, որի մասին գիտի յուրաքանչյուր գործատու։ Համոզված եմ, որ աշխատանք փնտրողները կօգտագործեն այն հնարավորությունները, որոնք ունենք այսօր»,– այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝  Երևանում անցկացված աշխատանքային տոնավաճառի ժամանակ։

Նշենք, որ աշխատանքային տոնավաճառը կազմակերպվել էր Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ՝ զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակում, որին մասնակցել է 70 գործատու։ Աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու զբաղվածության պետական ծրագրերին, ինչպես նաև 1000-ից ավելի թափուր աշխատատեղերի՝ սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում։

Զարուհի Բաթոյանը խրախուսել է բոլորին՝ հատկապես երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող և միջին տարիքի անձանց՝ ակտիվորեն ընդգրկվել զբաղվածության ծրագրերում: Նա հավաստել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունները մեծացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար։

Նշենք, որ Երևանում նոյեմբերի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 12.200 անձ է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով:

Ի դեպ, Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 քաղաքացի, նրանցից 316-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: