Նիկոլ Փաշինյանը Արտաքին հետախուզության ծառայությանը հանձնարարականներ է տվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։

Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև՝ պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։

Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։