Պատգամավորները պատվաստվել են

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ և աշխատակիցներ այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: 

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը տեղեկացրել է, որ պատգամավորները պատվաստվելու են 3 տեսակի պատվաստանյութերով՝ «Սպուտնիկ V»-ով, «Աստրազենեկայով» և «ԿորոնաՎակով»: