Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառում է ականանետ. ՊՆ

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ  Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ,  կիրառում է նաև ականանետ, հայտնում են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: