Արշավիր Ղարամյանը Երևանում կայացած հանրահավաքից հետո դիմել է Արցախի Գլխավոր դատախազին

Արշավիր Ղարամյանը Երևանում կայացած հանրահավաքից հետո դիմել է Արցախի Գլխավոր դատախազին
Արշավիր Ղարամյանը Երևանում կայացած հանրահավաքից հետո դիմել է Արցախի Գլխավոր դատախազին

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը  Երևանում կայացած հանարավահավաքում հնչած բռնության կոչերի փաստով դիմել է Արցախի Գլխավոր դատախազին։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ղարամյանը գրել է․

Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անց կացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները, նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցելով համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։ 

Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ.Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը: