Հուլիսի 18-24-ը հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք.մահացել է 7 մարդ

Հայաստանում հուլիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 965 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425365-ի:

Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6158 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3154685 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1144 պացիենտ, ավելացել է 408-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 413901 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 547 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8633 է: