Այն մարդիկ, որոնք փափուկ բարձ դրեցին Օնիկ Գասպարյանի թևերի տակ, փորձեցին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ խղճի խայթ չեն զգո՞ւմ. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն մարդիկ, որոնք փափուկ բարձ դրեցին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի թևերի տակ, որոնք ամիսներ շարունակ ամեն ինչ արեցին նրան ներքաշելու քաղաքական գործընթացների մեջ, խրախուսեցին քաղաք զորք մտցնելուն և ռազմական հեղաշրջում իրականացնելուն, հուսադրեցին, որ նրա գործողություններն ամբողջությամբ իրավաչափ են, այսօր մեղքի զգացում չունե՞ն, խղճի խայթ չե՞ն զգում, որ իրենց անհաշվենկատ քայլերով նպաստեցին Օնիկ Գասպարյանին բանակից հեռացնելուն:

Անձամբ ինձ համար խիստ անցանկալի էր, որ այդպիսի փորձառություն ունեցող ու զինվորականության մեջ մեծ հարգանք վայելող մարտական գեներալը հեռացվեց բանակից:

Բանակը նաև այսպես են քանդում` գեներալներին քաղաքականության մեջ ներքաշելով: Մեծ խելք պետք չէր` այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար»: