Հեշտ, հստակ, հասկանալի. ի՞նչ է փոխվել ընտրական օրենսգրքում. 5 մուլտ՝ կարևորի մասին

Հայաստանում IRI-ի կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների 73%-ը քիչ թե բացարձակապես ծանոթ չէր Ազգային ժողովի ընտրության մեխանիզմներին։ Միայն 10%-ն էր վստահ իր գիտելիքներում այս մեխանիզմների վերաբերյալ։

Այս արդյունքն ընդգծում էր ընտրական համակարգի պարզեցման հրատապությունը՝ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Քանի որ ընտրական փոփոխություններն արդեն տեղի են ունեցել, կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները տեղեկացված լինեն ոչ միայն հիմնական համակարգային փոփոխության մասին, այլև համապատասխան օրենսդրական փոփոխությունների՝ նրանց իրավունքներն ու ազատությունները ավելի լավ պաշտպանելու համար։

«ՄեդիաԼաբի» նախաձեռնությունը՝ 5 կարճ մուլտերը, նպատակ ունեն մարդկանց հեշտ ու ընկալելի ձևով իրազեկելու ընտրական օրենսգրքի, քրեական օրենսգրքի և վարչական իրավախախտումների օրենսգրքի վերջին փոփոխությունների մասին։