Միջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ-ի կողմից. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, պատասխանելով ճանապարհների ապաշրջափակման և ադրբեջանցիներին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցին, ասել է, որ ժառանգություն են ստացել երկիր, որտեղ ստիպված են զրոյից ամեն ինչ կառուցել։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում գործել է կոռուպցիոն համակարգ։

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Սիմոնյանի խոսքով՝ ի հեճուկս բոլոր հայտարարությունների՝ միջանցք բառը չկա, չի եղել և չի կարող լինել։

«Ես չգիտեմ, թե հարևան երկրի ղեկավարն էդ բառն ասելուց ինչ նպատակ է հետապնդել։ Ենթադրում եմ՝ ներքին լսարանի համար է դա ավելի շատ նախատեսված։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, խոսակցության մեջ նաև քննարկվում է Ադրբեջանի միջով միջանցք դեպի Ռուսաստան…։ Նշեմ, որ միջանցք բառ չկա, չի լինելու, դա չի քննարկվում։ Հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից»,- պարզաբանել է ԱԺ նախագահը։