ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում բացվել են նոր մասնագիտություններ՝ առանձին ընդունելություններով

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետից հայտնում են․

Հարգելի դպրոցականներ,

ԿԳՄՍ նախարարության 29.07.20 որոշման համաձայն Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում բացվել են նոր մասնագիտություններ՝ առանձին ընդունելություններով:

Առաջինը՝ Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն, որի շրջանակում պատրաստվելու են կադրեր տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն նաև ֆիզիկա:

Երկրորդը՝ Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա: Այն պատրաստելու է կադրեր ՊՆ-ի և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական կենտրոնների համար:

Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն ֆիզիկա և ռազմական տեխնոլոգիաներ: Ովքեր պետք է մեծ ներդրում ունենալ մեր երկրի ռազմական հզորության բարձրացման և նոր բնույթի զենքեր ստեղծելու մեջ:

Սիրելի ապագա ուսանողներ, ձեր հայացքն ուղղեք դեպի ֆիզիկայի ֆակուլտետ, հանուն մեր երկրի հզորացման»:

Возможно, это изображение (текст)