Անհայտ է, թե «Գոլդեն Փելես» հյուրանոցը երբ կդառնա պետության սեփականությունը

Անհայտ է, թե «Գոլդեն Փելես» հյուրանոցը երբ կդառնա պետության սեփականությունը
Անհայտ է, թե «Գոլդեն Փելես» հյուրանոցը երբ կդառնա պետության սեփականությունը

Պետությունը դեռ չի ընդունել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Չեմ կարող ասել, թե երբ կլինի, ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Factor TV-ի եթերում Նարեկ Բաբայանը հայտարարել էր, որ պետությունը մի քանի օրից կընդունի հյուրանոցը: Փաստորեն, անցել է 20 օր, բայց նվիրատվությունն ընդունելու օրը դեռ հայտնի չէ։ Ավետիսյանների՝ հյուրանոցը պետությանը նվիրելու մտադրության մասին հայտնի դարձավ նախորդ տարվա նոյեմբերին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը մեզ հետ զևուցում տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է: