«Ես մասնակցում եմ միայն այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող պատարագին և այն լուրերին, թե ԱԱԾ աշխատակիցները քահանաներից մեկին ցուցումներ են տվել։
«Երբ ես նախատեսում եմ մասնակցել պատարագի, խնդրում ենք, որ այդ հանգամանքը հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է լինել ծանոթ, որը ԱԱԾ աշխատակից է, մյուս դեպքում՝ որևէ տեղ չաշխատող մարդ, կարող է լինել իմ օգնականը և այլն։ Դա կախված է նրանից, թե ովքեր ում են ճանաչում և ինչ անձնական կապեր ունեն։ Այստեղ ԱԱԾ-ն և այլ կառույցները ներգրավված են այնքանով, որքանով մարդիկ միմյանց ճանաչում են։
Քահանաները պետական մարմինների հետ շփվում են ոչ միայն այն դեպքում, երբ ես եմ պատարագին մասնակցում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,- նշել է Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը ճիշտ է փոխանցել, որ ԱԱԾ-ից իրեն մոտեցել են և խնդրել չհիշատակել կաթողիկոսի անունը։



















