ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները երդվեցին։

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։

Սեդա Սաֆարյանը ավելացրեց, որ երդվում է իր ժողովրդի առաջ ու կպահի այն։ Հովակիմ Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Վահագն Խաչատուրյանին իր թեկնածությունն այս պաշտոնում առաջադրելու համար, ԱԺ-ին՝ վստահության համար։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց նրանց։

Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ՍԴ դատավորները են ընտրվել սեպտեմբերի 15-ին։