Գործադիրը հաստատեց Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը

Գործադիրը հաստատեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը։ Այն բաղկացած է 6 բաժնից, հայտնում են Կառավարությունից.

Անվտանգություն և արտաքին քաղաքականություն

Տնտեսություն

Ենթակառուցվածքների զարգացում

Մարդկային կապիտալի զարգացում

Իրավունք և արդարադատություն

Ինստիտուցիոնալ զարգացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը կներկայացնի Ազգային ժողով։Խորհրդարանի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո գործադիրը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: