Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում՝ (Իտալիա) մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: