Աֆեյանի «Moderna»-ն մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր

Հեղինակ MediaLab

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությանը մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի սեփական պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը:

«Ակնկալում ենք, որ մատակարարումը կսկսենք արդեն դեկտեմբեր ամսին»,- նշել է Բանսելը:

Դեռ չի նշվում, թե որքան է կազմելու Սինգապուր ուղարկվող պատվաստանյութերի խմբաքանակը: