Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում են նախարարությունից:

Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա:

«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»- նշել է Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների…

Gepostet von ՀՀ առողջապահության նախարարություն am Montag, 8. Juni 2020