ՊՎԾ պետի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Կարո Ղուկասյանին

ՊՎԾ պետի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Կարո Ղուկասյանին
ՊՎԾ պետի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Կարո Ղուկասյանին

Այսօր աշխատանքից ազատվել է Պետական վերահսկողական ծառայության իրավախորհրդատու Կարո Ղուկասյանը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքում: Վերջինս նաեւ նշել է, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում: 

Ինչպես գրում է Factor.am-ը, ՊՎԾ-ից իրենց բացատրել են, որ Կարո Ղուկասյանին աշխատանքից ազատելը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով:

«Նշենք, որ կառուցվածքային փոփոխությունների մասին Factor.am-ին տված բացառիկ հարցազրուցում նշել էր նաեւ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ով, ի դեպ, անդրադառնալով իր սանիկին ՊՎԾ-ում պատասխանատու պաշտոնի նշանակելու փաստին, ասել էր «սանիկս է, բայց լավ մասնագետ է»»,-գրում է Factor.am: