Միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած միջադեպին եւ դրան հաջորդող խոսակցություններին: Հիշեցնենք, որ «ԱՅՈ» քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիներից մեկի միջեւ միջադեպ էր գրանցվել:

Մետրոյի գնացքում աղջիկը Փաշինյանից բուկլետ վերցրել, պատռել, ապա շպրտել էր վարչապետի վրա: Բուռն քննարկումների առիթ հանդիսացած դեպքին հաջորդել էին խոսակցություններ, որ բուկլետ պատռած աղջիկն աշխատում է ՀՀ ոստիկանությունում:

Ոստիկանությունն արձագանքել է.

«Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության աշխատակից է:
Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության…

Gepostet von ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia am Sonntag, 8. März 2020