Պարգևավճար են ստացել փոխվարչապետի գրասենյակի երկու աշխատակից, ովքեր հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում․ Պարզաբանում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանում է ներկայացրել որոշման առնչությամբ, ըստ որի՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակցիները պարգևավճար են ստացել։

«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»։