Պուտինը պատմել է, թե ինչպես հաղթահարել կորոնավիրուսը

Կորոնավիրուսը կարելի հաղթահարել միայն տեղեկացնելով, պատվաստվելով, բայց մարդկանց ճնշելն անթույլատրելի է, պետք է համոզել պատվաստվել, ոչ թե սպառնալ մարդկանց աշխատանքից հեռացմամբ։ Այս մասին այսօր նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

«Հաղթահարել վտանգավոր համավարակը մենք կարող ենք միայն միասին, բայց իրականում մի գլխավոր զենք կա՝ պատվաստումը։  Այստեղ նոր բան չես ասի։

Ես ընդգծում եմ՝ ոչ ոքի չպետք է պարտադրել, առավել ևս, անթույլատրելի է, որ որոշ մարդիկ դրա պատճառով կարող են կորցնել աշխատանքը։ Պետք է կարողանալ համոզել, որ պատվաստումն անհրաժեշտություն է»,-ասել է ՌԴ ղեկավարը։

Աղբյուր՝ Factor.am