Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել. Factor.am

Factor.am – Ազգային-ժողովրդվարական բևեռի անդամ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել։ Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ հրավիրված հավաքի ժամանակ հայտնեցին բևեռի ներկայացուցիչները։ Տիգրան Խզմալյանին և նրա երկու կուսակիցներին բերման են ենթարկել հավաքի մեկնարկից առաջ՝ Ռուսաստանի դեսպանության շենքի մոտից։