ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր, Արցախի վերածնման օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/videos/280459160350772