Երևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 22-ին, ժամը 21։46-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 22։27-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է տանիքից մոտ 80 քմ հատված։