Ավազակային հարձակում՝ Գյումրիում․ հանցագործը կրակել է 70-ամյա տանտիրոջ վրա․ shamshyan.com

Այսօր, հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում. գրում է shamshyan.com-ը:

Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, որը հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տա։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը նշված տուն է մտել դիմակավորված, և ծերունի ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, որը հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Նշվում է, որ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։