ՀՀ սոցապնախարարությունը օժանդակություն է ցուցաբերում Արցախի գործընկեր կառույցին

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս ծանր օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ակտիվ համագործակցում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հետ։

Հայաստանի համապատասխան գերատեսչությունը զգալի նյութական և այլ համապատասխան օժանդակություն է ցուցաբերում սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև բազմաթիվ այլ օժանդակություններ տրամադրում նախարարությանը։