Մարտահրավերների հնարավոր չեզոքացման համար նպաստել ներքին հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը․ հայտարարություն

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«ՀՀ իշխանություններից պահանջում, իսկ քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք դժվարին այս իրավիճակում նշված մարտահրավերների հնարավոր չեզոքացման համար նպաստել ներքին հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը

Հարգելի՛ բարեկամներ

Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությությունները պետք է գնահատել զինված հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

Տվյալ իրադրության պայմաններում անհրաժեշտ է գործի դնել ՀՀ ողջ իրավապայմանագրային հնարավորությունները և հասնել նրան, որ ինչպես ՀԱՊԿ-ն, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը, կնքված պայմանագրերին համապաստասխան, իրականացնեն ստանձնած պարտավորությունները:

Բացի այդ, շատ կարևոր է, որ Արդբեջանի ռազմական ագրեսիայի մասին իրազեկվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ու միջագային բոլոր իրավասու կազմակերպությունները՝ ակնկալելով համարժեք գնահատական:

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ ուժի դիրքերից Ադրբեջանի բոլոր նկրտումներին պետք է հասցվի համարժեք պատասխան՝ թույլ չտալով նրանց թելադրել իրենց կամքը:

Հայաստանը պետք է բացառի որևէ պարագայում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:
Աներկբա է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործընթացը հնարավոր չի լինի ապահովել, եթե փորձ արվի ուժի դիրքերից Հայաստանից պահանջել այնպիսի զիջումներ, որոնք վտանգում են մեր ազգային ու պետական շահերը:

Ադրբեջանը ներկայումս փորձում է թելադրել իր օրակարգը՝ պահանջելով, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, իր պատկերացումներով համաձայնվի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, համաձայնություն տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, և վերջապես՝ ստորագրի իրենց կողմից ներկայացված «Խաղաղության» պայմանագիրը:

«Արդար Հայաստան» կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջում է, իսկ քաղաքական բոլոր ուժերին հորդորում է դժվարին այս իրավիճակում նշված մարտահրավերների հնարավոր չեզոքացման համար նպաստել ներքին հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, կազմակերպել քաղաքական խորհրդատվություններ՝ ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու նպատակով:

Մենք պատրաստակամ ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել քաղաքական այն բոլոր ուժերի հետ, որոնք լրջորեն մտահոգված են ստեղծված իրավիճակով ու պատրաստ են իրենց նպաստը բերել խնդրի հանգուցալուծմանը:

Միաժամանակ, մեր անվերապահ աջացությունն ենք հայտնում ՀՀ զինված ուժերին և հորդորում ենք զորավիգ լինել հայոց բանակի զինվորներին:

՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցությունը ցավակցում է զոհված բոլոր զինծառայողների հարազատներին և խոնարհվում զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ:

՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության կառավարման խորհուրդ
16.11.2021թ