Առատ ձյան հետևանքով փլուզումներ ԱՀ Մարտունու շրջանում

Մարտի 21-ին ժամը 15:15-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում, առատ ձյան հետևանքով, փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան:

Այդ մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։ Նշենք, որ շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1մ-ի։

Возможно, это изображение (автомобиль)