Հրշեջ-փրկարարները մարել են 85․3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 15 հա, 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5200 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 5 հա, 8000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 4 հա, 10 հա,

Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ 7000 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ մոտ 3 հա, 600 քմ, Մրգաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ,

Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում՝ մոտ 40 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։