Ստացվեց «Խաղաղության և համերաշխության ճաշ». Աննա Հակոբյան

ՀՀ վարաչպետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ամանորյա ճաշի է հրավիրել ՀՀ-ում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա,  իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աննա Հակոբյանը:

«Ստացվեց «Խաղաղության եւ համերաշխության  ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,- ասված է գրառման մեջ: