Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել՝ կապված Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ։

«Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից:Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային:

Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է նա։