Իրականացվել է Վնուկովա-Երևան հումանիտար չվերթը

Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես արդեն նշել ենք, առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին:

Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին “Atlantis European Airways” ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովա (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։

Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։